Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ»-Ի ՀԱՄԱՐ ՀԱՎԿԻԹՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն 2008-2010թթ. Բանկի ռազմավարական զարգացման ծրագրին համապատասխան շարունակում է ընդլայնել Հայաստանի տնտեսության աջակցության շրջանակներում տրամադրվող ֆինանսական միջոցների ծավալը, ներառյալ նաև արտաքին առևտրի ոլորտում գործարքների ֆինանսավորումը: 2009թ. հունիսին «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է «Х Group» ՓԲԸ-ի դուստր ընկերության` «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ի համար հավկիթների արտադրության սարքավորման մատակարարումը: Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1,66 մլն եվրո, ընդ որում գործարքի արժեքի 85%-ի համար բանկը բացել է հետաձգված վճարման պայմանով ակրեդիտիվ: Այս ծրագրի շրջանակներում «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ն, որը հիմնականում զբաղվում է թոչնամսի արտադրությամբ, նախատեսում է ընդլայնել նաև հավկիթների արտադրության ծավալը:

 

Share