ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍԿԱՅԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 7.8%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2011թ.-ի առաջյին եռամսյակի ընթացքում Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.8%-ով և կազմել 26 883 տոննա:

Միևնույն ժամանակահատվածում ցինկի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 19%-ով և կազմել 3 644 տոննա: Մոլիբդենի խտանյութի արտադրության ծավալներն աճել են 5.5%-ով և կազմել 2 200 տոննա: Ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 6.7%-ով և կազմել 1 329 տոննա: Կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 34.6%-ով և կազմլ 2 070 տոննա: Այլումինե գլանվածքի արտադրության ծավալները նվազել են 40%-ով և կազմել 4.2 տոննա, իսկ այլումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 8.8%-ով և կազմել 6 606 տոննա:

Share