ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ – 2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿ

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 60.4 միլիոն դոլար մաքսային արժեքով 25 321 տոննա պղնձի հանքաքար և խտահանք: 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները նվազել են մոտ 8%-ով, իսկ մաքսային արժեքը, միջազգային շուկաներում պղնձի գնի բարձրացման հետևանքով, աճել է 39.4%-ով:

Նույն ժամանակահատվածում չզտած պղնձի արտահանման ծավալներն աճել են 10.8%-ով և կազմել 1995 տոննա: Մաքսային արժեքի աճը կազմել է 28.3%` 27.2 միլիոն ԱՄՆ դոլար: Մոլիբդենի հանքաքարի և խտահանքի արտահանման ծավալներն աճել են 3 անգամ և կազմել 3 000 տոննա: Մաքսային արժեքը կազմել է 4 146 միլիոն դոլար (աճը` 287%):

Հաշվետու եռամսյակում ցինկի հանքաքարի և խտահանքի արտահանման ծավալներն աճել են 101%-ով և կազմել 3 977 տոննա: Մաքսային արժեքը կազմել է 3.76 միլիոն դոլար (աճը` 139.4%):

2011թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 484 կգ ոսկի (փոշի): Մաքսային արժեքը կազմել է 9.9 միլիոն դոլար: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոսկու արտահանման ծավալներն աճել են 76%-ով, իսկ մաքսային արժեքը` 94%-ով:

Share