ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀՀ-ՈՒՄ ԱԼՅՈՒՄԻՆԵ ՓԱՅԼԱԹԻԹԵՂՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5.2%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2011թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ալյումինե գլանվածքի արտադրության ծավալները 2010թ.-ի նույն ժամանակահատվածի  համեմատությամբ կրճատվել են 46.2%-ով և կազմել 4.3 տոննա:  Միևնույն ժամանակահատվածում ալյումինե փայլաթիթեղի արտադրության ծավալներն աճել են 5.2 %-ով և կազմել 11 008 տոննա:
Share