ԱՐՄԵՆԱԼ ՓԱՅԼԱԹԻԹԵՂԱԳԼԱՆՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2010Թ.-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2010 թվականը դարձավ ամենահաջողակը ԱՐՄԵՆԱԼ գործարանի գոյության ողջ ընթացքում: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից` 2010 թվականին արտադրվել է 24 642 տոննա արտադրանք, որն 14,7%-ով  գերազանցել է 2009 թ. մակարդակը (21,5 հազար տ): Գործարանի ստեղծման պահից` 2000 թվականից, արտադրության տարեկան ծավալը մեծացել է ավելի քան 30 անգամ: Հայաստանի արտահանման մեջ ձեռնարկության մասնաբաժինը գերազանցում է 8% -ը, իսկ ՀՆԱ-ի մեջ` մերձենում է 1%-ին:

Ինչպես վկայում է Հայաստանի խոշորագույն ընկերությունների հաշվետվությունների վերլուծությունը, որը կատարում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, ԱՐՄԵՆԱԼ-ը մշտապես  տեղ ունի  5-7 առավել բարեխիղճ և արդյունավետ արտահանողների և հարկատուների շարքում:  2010 թ. արդյունքներով գործարանն առաջին անգամ պետբյուջե է փոխանցել 1 մլրդ դրամից ավելի գումար  (1 մլրդ 53,5 մլն դրամ), ապահովելով այս ցուցանիշի աճն գրեթե 35%-ով, իսկ սոցիալական ապահովագրության հանրապետական հիմնադրամին փոխանցվել է 247,6 մլն դրամ` (ավելի քան  2 անգամ աճ):

Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվում է աշխատավարձի աճով` շնորհիվ աշխատանքի վարձատրության հիմնադրամի կառուցվածքի փոփոխության և անձնակազմի թվաքանակի օպտիմալացման: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ  700 մարդ այնպիսի ամսական աշխատավարձով, որը 2010 թվականին կազմում էր գրեթե 250 հազար դրամ, ինչը 35%-ով գերազանցում է 2009 թվականի  համանման ցուցանիշը և գրեթե 2,25 անգամ բարձր է Հայաստանյան միջին աշխատավարձից:

Գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովի գնահատմամբ. §Կան բոլոր նախադրյալները, որպեսզի 2011 թվականին ԱՐՄԵՆԱԼ-ը հասնի արտադրության առավել քան 26 հազար տոննա մակարդակին:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է ՌՈՒՍԱԼի կազմի մեջ 2000թ. և ՍԱՅԱՆԱԼ, ՙՈւրալսկայա ֆոլգա՚, ՙՍայանսկայա ֆոլգա՚ ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:

Share