BP – 2030Թ.-ԻՆ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿԱՃԻ 19%-ՈՎ

2030թ.-ին նավթի համաշխարհային պահանջարկը 2010թ.-ին համեմատ կաճի 19%-ով և կկազմի օրական 102 միլիոն բարել, ընդ որում, եթե 1990-2010թթ.-ներին նավթի պահանջարկը տարեկան աճել է 1.3%-ով, ապա 2010-2030թթ.-ներին աճը կկազմի 0.9%` տարեկան: Նման կանխատեսում է հրապարակել BP-ն:
Ըստ նավթային ընկերության վերլուծության, առաջիկա տարիներին Չինաստանի կողմից նավթի օրական սպառումը կաճի 8 միլիոն բարելով և կկազմի 17.5 միլիոն բարել: Սպառման նման ցուցանիշով Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից և կգրավի առաջին տեղն աշխարհում:
Միևնույն ժամանակ, ընկերության վերլուծաբանները կանխատեսում են, որ ամենաարագը կաճեն իրաքյան նավթի արդյունահանման ծավալները` ներկայիս օրական 2.5 միլիոն բարելից հասնելով 5.5 միլիոն բարելի: Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան կպահպանեն իրենց առաջատար դիրքը նավթի համաշխարհային արդյունահանման մեջ: Նրանցից յուրաքնչյուրը կարդյունահանի համաշխարհային նավթի 12%-ը:
Share