ԲՐԱԶԻԼԱԿԱՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆ ԿՍԱՀՄԱՆԻ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ

Բրազիլական նավթային Petroleo Brasileiro SA ընկերությունը, որն առավելապես հայտնի է որպես Petrobras, մտադիր է արժեթղթերի թողարկման արդյունքում ներգրավել շուրջ 70 մլրդ դոլար: Հատկանշական է, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել պատմության մեջ իր ծավալներով ամենամեծ արժեթղթերի թողարկումը: Երեկ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի, միջազգային ներդրողներին կառաջարկվեն  2,4 մլրդ սովորական և 1,87 մլրդ արտոնյալ բաժնետոմսեր` համապատասխանաբար 17,2  և 15,3 դոլար արժողությամբ:
Այսպիսով, ընկերությունը արժեթղթերի թողարկման արդյունքում կնեգրավի շուրջ 70 մլրդ դոլար, որը շուրջ 2 անգամ գերազանցում է մինչ այս սահմանված ռեկորդը: Այն պատկանում է ճապոնական Nippon Telegraph & Telephone Corp. հեռահաղորդակցական ընկերությանը, որը 1987 թվականին արժեթղթերի թողարկման արդյունքում ներգրավել էր 37 մլրդ դոլար:
Share