ՉԻՆԱՍՏԱՆԸ ԶԳԱԼԻ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

2011 թվականի հունվարի ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Չինաստանն ընդլայնել է մետաղական արտադրանքի արտահանման ծավալները շուրջ 8,2%-ով: Հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Չինաստանն արտահանել է 3,12 մլն տոննա մետաղ: Միևնույն ժամանակ, Չինաստանի Պետական մաքսային ծառայության տվյալներով, հաշվետու ամսում նախորդ ամսվա համեմատությամբ մետաղի արտահանման ծավալներն աճել են 9%-ով:

Նշենք նաև, որ հունվարին տարեկան կտրվածքով Չինաստանը գրանցել է մետաղական արտադրանքի ներմուծման ծավալների ավելի քան 22% աճ: Հաշվետու ամսվա ընթացքում Չինաստանը ներմուծել է 1,64 մլն տոննա մետաղ:

2010 թվականի արդյունքներով Չինաստանը գրանցել էր մետաղի արտահանման ծավալների 73% աճ և ներմուծման ծավալների` 6,8% անկում:
Share