ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇՈՒՐՋ 4%-ՈՎ ԸՆԴԼԱՅՆԵԼ Է ՄԵՏԱՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄՈՒՄԸ

2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Չինաստանն ավելացրել է մետաղական արտադրանքի արտահանումը շուրջ 4,2%-ով: Չինակական  պետական մաքսատան տվյալների համաձայն, այս երկու ամիսների ընթացքում Չինաստանն արտահանել է 5,6 մլն տոննա ընդհանուր ծավալով մետաղական արտադրանք: Միևնույն ժամանակ, 2011 թվականի փետրվարին, հունվար ամսվա համեմատությամբ, մետաղային արտադրանքի արտահանումը նվազել է 20,5%-ով` հասնելով  2,48 մլն տոննայի:
2011 թվականի երկու ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ծամանակահատվածի համեմատությամբ, Չինաստանն ավելացրել է մետաղների ներմուծման ծավալները շուրջ 7%-ով: Հաշվետու ամիսներին Չինաստանը ներմուծել է 2,66 մլն տոննա մետաղական արտադրանք: Փետրվարին մետաղների ներկրումը Չինաստան կազմել է 1,02 մլն տոննա` հունվարին գրանցված 1,64 մլն տոննայի դիմաց:
Հիշեցնենք, որ 2010 թվականին, 2009 թվականի համեմատությամբ, Չինաստանը գրանցել էր մետաղների արտահանման ծավալների աճ` շուրջ  73%-ով (42,56 մլն տոննա), և ներմուծման ծավալների անկում`  6,8%-ով (16,43 մլն տոննա):
Share