ԱՇԽԱՐՀԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵԼ ՊՂՆՁԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱՌՋԵՎ

nternational Copper Study Group-ի տվյալնների համաձայն` ընթացիկ տարում աշխարհում կարմիր մետաղի` պղնձի պահանջարկը կարող է գերազանցել առաջարկը՝ բերելով 380 հազ.տ պակասուրդի: Նշենք, որ ըստ վերլուծաբանների գնահատականների`  2010թ. պղնձի պակասուրդը կազմել էր 250 հազ.տ: 

International Copper Study Group-ի կանխատեսումներով` համաշխարհային շուկայում պղնձի գնի և սպառման ծավալների աճով պայմանավորված` ռաֆինացված պղնձի հիմնական արտադրությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո վերջնականապես կվերականգնվի և կվերադառնա իր մինչճգնաժամային մակարդակին

Ընդհանուր առմամբ, պղնձի արտադրությունը 2011թ.-ի ընթացքում կաճի 3,5%-ով՝ կազմելով 19,061 հազ.տ: Միևնույն ժամանակ, պահանջարկը կաճի 4,08%-ով՝ կազմելով  20,102 հազ.տոննա:  

Նշենք, որ աշխարհում պղնձի հիմնական սպառողը մնում է Չինաստանը, որտեղ 2011 թ.-ին, սըտ վերլուծաբանների, կարող է գրանցվել պղնձի սպառման ծավալների 6% աճ: Նշենք, որ 2010թ.-ին այս ցուցանիշը կազմել է 4,3%:

Share