FOREX CLUB – ՊՂՆՁԻ ԳԻՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է

Նախորդ շաբաթ համաշխարհային առևտրային հարթակներում պղնձի գինը գրանցել է 2,02% անկում` մեկ ֆունտի դիմաց կազմելով 3,7395 դոլար: Հատկանաշական է, որ շաբաթվա առաջին օրն առևտրային շրջանների արդյունքում պղնձի գինը զգալի բարձրացել է և հասել մինչճգնաժամային իր մակարդակին` 3,8925 ԱՄՆ դոլար մեկ ֆունտի դիմաց, սակայն  դրանից հետո պղնձի գինը դրսևորել է կտրուկ անկման միտում` պայմանավորված Ճապոնիայի բանկի ներկայացուցիչ Կիեհիկո Նիսիմուրի ելույթով` երեքշաբթի երեկոյան: Վերջինիս մասնավորապես նշել է, որ գների կայունության հաստատման համար անհրաժեշտ է ոչ միայն ուշադրության կենտրոնում պահել կարճաժամկետ գնաճային սպասումներն, այլև կանխատեսել երկարաժամկետ հատվածում գնաճի տեմպերի դինամիկան: Այս խոսքերը շուկայի մասնակիցների կողմից ընդունվել է որպես ճապոնական տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումների սահմանափակման հնարավոր ազդանշան, ինչը և պատճառ է դարձել, որ թրեյդերները տարբեր ֆինանսական ակտիվներում, մասնավորապես և պղնձի ֆինանսական գործիքներում, կրճատեցին իրենց երկար դիրքը: Նշենք նաև, որ պղնձի գնի վրա իր ազդեցություն է թողել նաև դոլարի աճող փոխարժեքը:

FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ` կարճաժամկետ հատվածում պղնձի գինը կդրսևորի կայունություն: Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ պղնձի գինը կկազմի մեկ ֆունտի դիմաց 3,994 դոլար: Ընդհանուր առմամբ, պղնձի գնի հնարավոր փոփոխությունները պայմանավորված կլինեն նաև ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի տոկոսադրույքների վերաբերյալ որոշումներով:

Share