ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ: ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում ոսկու համաշխարհային շուկայում գրանցվել է փոփոխականության բարձր մակարդակ` պայմանավորված առավելապես ԱՄՆ մակրոտնտեսական ցուցանիշերի` սպասումները «չարդարացնող» դինամիկայով: Այս պայմաններում ներդրողները շարունակել են «վստահել» ոսկու` որպես առավել արդյունավետ ներդրումային «գործիք»: Արդյունքում, վերջին շաբաթվա կտրվածքով ոսկու գինն աճել է 0,4%-ով և կազմել 1541,85 ԱՄՆ դոլար` մեկ տրոյական ունցիայի դիմաց:  

FOREX CLUB-ի վերլուծաբանների գնահատմամբ` համաշխարհային ֆինանսական շուկաներում ձևավորված ներկայիս անկայունության պայմաններում ոսկու պահանջարկը չի պակասի: Միևնույն ժամանակ, Forex շուկայում ամերիկյան դոլարի անորոշ դինամիկայի պայմաններում, ըստ վերլուծաբանների, առաջիկա երկու շաբաթների ընթացքում սպասվում է նաև ոսկու գնի փոփոխականության նվազում: Վերլուծաբաններն ընդգծում են, որ առաջիկա ժամանակահատվածում համաշխարհային շուկայում ոսկու գնի դինամիկան պայմանավորված կլինի նաև ԱՄՆ-ի և Եվրոգոտու` հրապարակման ենթական մակրոտնտեսական ցուցանիշներով:

Նշենք նաև, որ անցյալ շաբաթ ֆյուչերսների շուկայում պղնձի գինը կրճատվել է 1,4%-ով և կազմել 4,1215  ԱՄՆ դոլար/ֆունտ: Գալիք շաբաթվա ընթացքում, ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների, ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումումները կտատնվեն 3,95–4,25 ԱՄՆ դոլար/ֆունտ-ի սահմաններում:

Share