FOREX CLUB – ՈՍԿՈՒ ԵՎ ՊՂՆՁԻ ԳՆԵՐԸ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՄՆԱՆ ԿԱՅՈՒՆ

Ոսկու գները նախորդ շաբաթվա ընթացքում աճել են 3.7% -ով` կազմելով 1414.1 դոլար մեկ ունցիայի համար: ԱՄՆ-ի գործազրկության բացասական ցուցանիշները, պարտքային խնդիրների առջև հայտնված եվրոպական երկրների նկատմամբ վստահության նվազումը և համաշխարհային տնտեսության վերականգնման հստակ պատկերացումների բացակայությունը մեծացրել են ոսկու` որպես պահուստային ակտիվ դերը: Հատկանշական է, որ աճում է նաև ոսկու պահանջարկը ոսկերչական և արդյունաբերական կազմակերպությունների մոտ: Այս երկու ոլորտների տեսակարար կշիռը ոսկու համաշխարհային սպառման մեջ այս տարվա երեք եռամսյակների տվյալներով աճել է 5.29%-ով,կազմելով 63.47%:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ, ոսկու գինը միջնաժամկետ հատվածում կմնա դրական: Այն կախված կլինի ԱՄՆ-ի և Եվրոմիության երկրների մակրոտնտեսական ցուցանիշներից: Իռլանդիայի շուրջ շարունակվող անորոշությունը, և այն մտավախությունը, որ Պորտուգալիան և Իսպանիան կարող են դիմել ֆինանսական օգնության խնդրանքով, կարող են հասցնել ոսկու գինը պատմական առավելագույնին: Ոսկու գնի տատանման կանխատեսվող միջակայքը այս շաբաթ կլինի 1360-1440 ամերիկյան դոլար մեկ ունցիայի համար:

Պղինձի գինը նախորդ շաբաթվա ընթացքում նույնպես աճել է 4%-ով` կազմելով 3.982 ամերիկյան դոլար մեկ ֆունտ պղինձի համար: Աճ պաըմանավորված էր ԱՄՆ-ի և Եվրոմիության երկրների մակրոտնտեսական ցուցանիշներով: ԱՄՆ-ում շինարարության ծախսերը աճել են 0.7% -ով` կազմելով 802.3 միլիարդ դոլար: Նվազել են 0.22%-ով Լոնդոնյան Մետաղական բորսայի պաշարները:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանի գնահատմամբ պղինձի գինը միջնաժամկետ հատվածում կմնա դրական:  Պղինձի գնի տատանման կանխատեսվող միջակայքը այս շաբաթ կլինի 3.88-4.1 ամերիկյան դոլար մեկ ֆունտի համար:

Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը նշում է, որ պետք է ուշադրությամբ հետևել նաև չինական տնտեսությունում տեղի ունեցող երևույթներին, մասնավորապես 2011թ.-ին Չինաստանի անցումը առավել զսպված դրամավարկային քաղաքականության կարող է փոքրացնել թանկարժեք և արդյունաբերական մետաղների նկատմամաբ պահանջարկն, ինչն էլ կդադաղեցնի վերջիներիս գների աճի տեմպերը:
Share