FOREX CLUB – ՑԻՆԿԻ ԳՆԱՆՇՈՒՄՆԵՐԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ԵՆ

Արաբական աշխարհում և Ճապոնիայում տեղի ունեցած իրադարձությունների պատաճառով ցինկի գնանշումները կարճ ժամանակահատվածում ճնշման տակ կգտնվեն:

Մարտի 21-ին ցինկի և կապարի հետազոտական խումբը հրապարակել է այս մետաղների համաշխարհային արտադրության և սպառման մասին հաշվետվությունը: Տվյալների համաձայն՝ 2010 թվականին աշխարհում ցինկի սպառումն աճել է 15,94%-ով` հասնելով 12602 հազար տոննայի: Այս աճի հիմնական պատճառը Չինաստանում և Եվրոպայում (Բելգիա, Գերմանիա, Իտալիա) ցինկի պահանջարկի աճն է` 34,4% ու 17,2% համապատասհանաբար: Հաշվետվության մեջ նշված էր նաև, որ 2011 թվականի հունվար ամսում մետաղի ավելցուկ էր գրանցվել (35,3 հազար տոննա), ինչը 8,8%-ով ավելի քիչ է, քան 2010 թվականի դեկտեմբերին (38,7 հազար տոննա): Ավելցուկի այսպիսի նվազումը պայմանավորված էր մետաղի արտադրության կրճատմամբ, ինչը Forex-ի մասնագետները ցինկի համար դրական են գնահատում: Վերջիններս նաև կարծում են, որ Ճապոնիայում իրավիճակի բարելավման հետ միասին գունավոր մետաղների գնանշումները, մասնավորապես ցինկինը, աճի լրացուցիչ խթան կունենան:

Forex-ի մասնագետների գնահատականներով` զարգացող երկրների կողմից ցինկի պահանջարկի աճի և համաշխարհային տնտեսության վերականգնման պայմաններում ցինկի միջնաժամկետ հեռանկարները դրական են: Ֆյուչերսային շուկայում ցինկի արժեքը միջնաժամկետ ժամանակահատվածում կարող է աճել 16,1%-ով՝ հասնելով մեկ տոննայի համար 2650 ԱՄՆ դոլարի:

Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարներում ցինկի գներին, ապա Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայում քաղաքական լարվածության հետևանքով դրանք կարող են իջնել: Եթե ֆյուչերսային գնանշումներն իջնեն 2240 ԱՄՆ դոլարի, ապա շատ հավանական է, որ անկումը շարունակվի՝ հասնելով 2080-2100 ԱՄՆ դոլարի: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների գնահատականների, Ճապոնիայում իրավիճակի բարելավման պայմաններում ցինկի գինը կարող է աճել մինչև 2400 ԱՄՆ դոլար:
Share