FOREX CLUB. ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐԺԵՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ԹՈՒՅԼ» ԴՈԼԱՐՈՎ ԵՎ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՃՈՎ

Ապրիլի 20-ին Ալյումինի միջազգային ինստիտուտը հրապարակել էր աշխարհում ալյումինի առաջնային արտադրության վերբերյալ ամփոփ հաշվետվություն: Ըստ ներկայացված տվյալների` մարտին նախորդ ամսվա համեմատությամբ ալյումինի համաշխարհային արտադրությունն աճել է 11,03%-ով և կազմել 2164 հազար տոննա: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա ամբողջ առաջին եռամսյակի արդյունքներով, տարեկան կտրվածքով, ցուցանիշն աճել է 6.9%-ով և կազմել 6248 հազար տոննա: Ըստ վերլուծաբանների` նման աճն առաջին հերթին պայմանավորված է Պարսից ծոցի, Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում ալյումինի պահանջարկի ավելացմամբ`  համապատասխանաբար 39,7%-ով. 7,5%-ով և 2,15%-ով: Այս պայմաններում,ալյումինի աճող պահանջարկը բավարարելու համար, վերլուծաբանների գնահատականների համաձայն, անհրաժեշտ է առաջիկա եռամսյակի ընթացքում ալյումինի առաջնային արտադրության ծավալները ավելացնել միջինը 1,5-2%-ով:
Forex Club-ի վերլուծաբանների կարծիքով`  ալյումինի կարճաժամկետ հետանկարները մնում է դրական` համաշխարհային տնտեսության վերականգնման և զարգացող երկրներում ալյումինի պահանջարկի աճի ֆոնի վրա: Ֆյուչերսային շուկայում, կարճաժամկետ հեռանկարում, ալյումինի արժեքը, ըստ կանխատեսումների, կաճի 9,3%-ով` հասնելով մեկ տոննայի դիմաց 3000 ԱՄՆ դոլար մակարդակին: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ առաջիկա ժամանակահատվածում ալյումինի գինը կդրսևորի շարունական աճ`  ԱՄՆ անշարժ գույքի շուկայի «հուսադրող» վիճակագրության, ինչպես նաև ճապոնական ավտոարտադրության ծավալների աճի շնորհիվ: Ընդ որում, որպես լրացուցիչ գործոն` ալյումինի արժեքի բարձրացմանը նպաստում է նաև ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումը:
Share