FOREX CLUB – ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՊՂՆՁԻ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 2,95%-ՈՎ

Մեկ ֆունտ պղնձի գինը նախորդ շաբաթ նվազեց 2.95%-ով և կազմեց 4.3075 դոլար: Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը գտնում է, որ պղնձի գնի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել դեկտեմբերին ԱՄՆ-ում նորակառույցների թվի նվազմամբ:

Այս շաբաթ պղնձի գնի տատանումները կախված կլինեն ԱՄՆ-ի և Եվրոպայի վիճակագրական տվյալների հրապարակումներից:

Վերլուծաբանի կանխատեսմամբ, այս շաբաթ մեկ ֆունտ պղնձի գինը կտատանվի 4.25-4.45 դոլար միջակայքում:

Share