FOREX CLUB – ՊՂՆՁԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԱՊԱԳԱՆ ԴՐԱԿԱՆ Է

Մարտի 22-ին պղնձի վերլուծաբանների խումբը հրապարակել էր աշխարհի պղնձի արտադրության մասին հաշվետվություն: Նախնական տվյալների համաձայն, 2010 թվականին պղնձի պահանջարկն աճել է 6,93%-ով՝ կազմելով 19356 հազար տոննա: Միևնույն ժամանակ, այս մետաղի արտադրությունն աճել է 4,23%-ով՝կազմելով 19049 հազար տոննա: Սա նշանակում է, որ 2009 թվականի պղնձի ավելցուկը՝ 175 հազար տոննա, 2010 թվականին փոխարինվել է 307 հազար տոննա պակասուրդով:

Նախորդ տարում պահանջարկի էական աճը պայմանավորված էր 2009 թվականի ընթացքում ցածր սպառման վերականգնմամբ: Մետաղի պահանջարկը ԵՄ-ում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում աճել է համապատասխանաբար 8%, 20% և 8%-ով, սակայն ընդհանուր պահանջարկն այս երկրներում շարունակում է գտվնել 2007 թվականի մակարդակից 18%-ով ավելի ցածր: 2010 թվականի արդյունքներով՝ Չինաստանում պղնձի սպառումն աճել է 4,3%-ով` 2009 թվականի կտրուկ 37%-անոց աճի համեմատությամբ:

Forex-ի մասնագետների կարծիքով, պղնձի միջնաժամկետ հնարավորությունները, համաշխարհային տնտեսության վերականգման պայմաններում, դրական կմնան: Պղնձի պակասուրդն ու  Չինաստանի, Ճապոնիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից պահանջարկի համապատասխանաբար 9%, 13%, 2,6% և 3%-անոց աճը կայուն կպահպանեն մետաղի գնանշումները: Forex-ի մասնագետների գնահատականներով՝  2011 թվականի վերջին պղնձի գինը կարող է բարձրանալ՝ հասնելով մեկ ֆունտի համար 5,15 ԱՄՆ դոլարի, ինչը 15,9%-ով ավելի է ընթացիկ մակարդակից:

Պղնձի գնանշումների ճնշումը պայմանավորված է արտաքին գործոններով, ինչպիսիք են, օրինակ, գեոքաղաքական լարվածությունները Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, Ճապոնիայի ավերիչ երկրաշարժն ու ցունամին, ինչպես նաև «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի շուրջ առաջացած խնդիրները: Վերլուծաբանների կարծիքով, Ճապոնիայում իրավիճակի կայունացման արդյունքում, գունավոր մետաղների, մասնավորապես, պղնձի գնանշումները աճի խթանիչներ կստանան:

Կարճաժամկետ կտրվածքով՝ Ճապոնիայի իրավիճակի համեմատաբար կայունացման հետևանքով պղնձի գինը կարող է բարձրանալ մինչև 4,60  ԱՄՆ դոլար` մեկ  ֆունտի դիմաց: Եթե Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը սրանա, ապա պղնձի արժեքը կրկին ճնշման տակ կհայտնվի: Իսկ եթե ֆյուչերսային գնանշումները իջնեն՝ հասնելով 4,265 ԱՄՆ դոլար և ավելի քիչ, հավանական է գների հետագա անկում մինչև 4,14 ԱՄՆ դոլար ֆունտի դիմաց:

Պղնձի գնաճը կարող է կանգնեցնել վերլուծաբանների հրապարակած հաշվետվությունը, որտեղ նշվում է, որ 2010 թվականի դեկտեմբերին պղնձի համաշխարհային սպառումը կրճատվել է 4,31% -ով` մինչև 1553 հազար տոննա, իսկ արտադրությունը աճել է 2,73%-ով` մինչև 1658 հազար տոննա: Արդյունքում, դեկտեմբերին պղնձի պակասուրդը կրճատվել է երեք անգամ՝ մինչև 22 հազար տոննա:

Share