FOREX CLUB – ՊՂՆՁԻ ԳԻՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԲԱՐՁՐԱՆԱԼ

Պղնձի գինը ֆյուչերսային շուկայում նախորդ շաբաթ աճել է 1,5% -ով՝  հասնելով  4,4225 ԱՄՆ դոլարի` մեկ ֆունտի դիմաց: Նախորդ շաբաթվա սկզբում պղնձի գնանշումները որոշակի ճնշման տակ էին գտնվում, ինչն, ըստ Forex club-ի վերլուծաբանների, ուներ մի քանի պատճառ. առաջինը՝ փետրվար ամսվա ԱՄՆ բացասական մակրոտնտեսական վիճակագրությունը, իսկ երկրորդը՝ Չինաստանից ստացված լուրերն այն մասին, որ ռաֆինացված պղնձի ներմուծումը փետրվարին տարվա կտրվածքով նվազել է 28%-ով: Արդեն երեքշաբթի, սակայն, պղինձը վերականգնել է իր աճը: Դեպի արդյունաբերական մետաղների շուկա գնորդների վերադարձը, մասնավորապես, պղնձի շուկա, ըստ վերլուծաբանների, պայմանավորված է մասնակիցների սպասումներով, որ երկրաշարժի հետևանքով պղնձի ներմուծումը դեպի Ճապոնիա  կաճի:

Forex-ի մասնագետների գնահատականներով, պղնձի միջնաժամկետ հնարավորությունները համաշխարհային տնտեսության վերականգնման և կայուն արդյունաբերական պահանջարկի պայմաններում կմնան դրական: Բացի այդ, Ճապոնիայում իրավիճակի կայունացման պայմաներում արդյունաբերական մետաղները, այդ թվում նաև պղինձը, լրացուցիչ աճի խթանում կստանան:

Կարճաժամկետ ժամանակահատվածում, Ճապոնիայում իրավիճակի համեմատաբար կայունացման պայմաններում, համաշխարհային ֆինանսական շուկաներում պղնձի գինը կարող է շարունակել իր աճը՝ հասնելով 4,50-4,55 դոլարի` մեկ ֆունտի դիմաց:  Պղնձի գնաճը կկանգնեցնի վերջերս հրապարակված պղնձի հետազոտական խմբի հաշվետվությունը, որտեղ նշվում է, որ 2010 թվականի դեկտեմբերին պղնձի համաշխարհային սպառումը նվազել է 4,31%-ով՝ հասնելով 1553 հազար տոննայի, իսկ արտադրությունը աճել է 2,73%-ով՝ հասնելով 1658 հազար տոննայի: Արդյունքում, պղնձի պակասուրդը դեկտեմբերին նվազել էր երեք անգամ՝ հասնելով 22 հազար տոննայի:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի սրացման պայմաններում պղնձի գինը կրկին ճնշման տակ կհայտնվի: Եթե ֆյուչերսային գնանշումները նվազեն՝ հասնելով 4,265 ԱՄՆ դոլարի ֆունտի դիմաց, հավանական է, որ հետագա նվազումը հասնի 4,14 ԱՄՆ դոլարի:

Share