ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում գրանցվել է ոսկու գնի իջեցում՝ պայմանավորված Հունաստանում տիրող «ճգնաժամային» տրամադրությամբ: Արդյունքում, վերջին մեկ շաբաթվա կտրվածքով ոսկու գինը նվազել է 1,0%-ով և կազմել 1486,97 ԱՄՆ դոլար/ունցիա: Շուկայում նկատվել է նաև ոսկու նկատմամբ պահանջարկի կրճատում, որն, ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների, պայմանավորված է կրկին «հունական» պարտքային խնդիրներով: Միևնույն ժամանակ, ինչպես նշում են վերլուծաբանները` ոսկու գնանշման վրա լրացուցիչ ազդեցություն են ունեցել նաև գերմանական և ֆրանսիական բանկերը՝ հունական պարտքի վերակազմավորման գործընթացին մասնակցելու իրենց հայտնած պատրաստակամությամբ: FOREX CLUB-ի վերլուծաբանների կանխատեսման համաձայն` առաջիկա ժամանակահատվածում համաշխարհային շուկայում ոսկու գնի դինամիկան բացառապես պայմանավորված կլինի ԱՄՆ-ի և Եվրոգոտու մակրոտնտեսական ցուցանիշներով:

Ինչ վերաբերում է պղնձի գնի դինամիկային, ապա նշենք, որ նախորդ շաբաթվա արդյունքներով ֆյուչերսների շուկայում պղնձի գինն աճել է 5,25%-ով և կազմել 4,3015 ԱՄՆ դոլար/ֆունտ: Այս աճն առաջին հերթին պայմանավորված է եղել շուկայի մասնակիցների զգուշավորության նվազմամբ: Վերլուծաբանանների հավաստմամբ՝ պղնձի գնանշման վրա լրացուցիչ ազդեցություն է ունեցել ԱՄՆ դոլարի արժեզրկումը և Լոնդոնյան մետաղների բորսայում կարմիր մետաղի պահուստների կրճատումը: Ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների` ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումներն առաջիկայում կտատնվեն 4,1350-4,4650 ԱՄՆ դոլար/ֆունտի սահմաններում: 

Share