ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԿԲԱՎԱԿԱՆԱՑՆԵՆ ԵՎՍ 250 ՏԱՐԻ

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԵԳ) հրապարակած տվյալների համաձայն, բնական գազի համաշխարային պաշարները կբավականացնեն ևս 250 տարի:

Գործակալության հրապարակած աշվետվության մեջ նշվում է, որ գազի ներկայիս պաշարները կբավականցնեն մոտ 130 տարի, բայց եթե եվրոպական և ասիական երկրները հետևեն ԱՄՆ-ի օրինակին և զարգացնեն թերթաքարային գազի արդյունահանումն, ապա բնական գազի ներկայիս պաշարները կբավականացնեն ևս 250 տարի:

ՄԵԳ-ի փորձագետները նշում են, որ «ոչ ավանդական» գազի պաշարները գնահատվում են մոտ 920 տրիլիոն մ3: Նշենք, որ այս ցուցանիշը գերազանցում է գազի տարեկան սպառման ներկայիս ծավալները մոտ 300 անգամ:

Share