IFC-Ը ԵՎ ՎԶԵԲ-Ը ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՈԼՈՐՏԸ

Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր` Ամուլսարի հանքավայրը, կշահագործվի բաց եղանակով: Հետախուզման արտոնագիրը ստացել է «Գեոթիմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական «Lidian International» ընկերության շահերը: Ենթադրվում է, որ հանքավայրի շահագործումը կսկսվի 2011թ.:

Մինչ այժմ ընկերությունն անցկացրել է երկրաբանահետախուզական աշխատանքներ եւ հայտարարել, որ Հայաստանում Ամուլսարը ոսկու պաշարների նոր հայտնություն է:

Ընկերության տվյալներով, հանքավայրը պարունակում է 1.4 միլիոն ունցիա ոսկի/ մոտ 40 տոննա: Ոսկու կորզման համար ընկերությունը ենթադրում է կիրառել կույտային տարալվացման մեթոդ, ինչի դեպքում կարելի է 95-97% ոսկի կորզել:

«Lidian International»-ի բաժնետոմսերը արժեքորոշվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում (Կանադա): Ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է, որը Համաշխարհային բանկի, «Newmont Mining Corporation»-ի եւ Վերակառուցման եւ զարգացման  եվրոպական բանկի  խմբի մի մասն է:

Share