ՄԵՏԱՂՆԵՐԻ ՇՈՒԿԱ. ՈՍԿԻ ԵՎ ՊՂԻՆՁ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել է ոսկու գնի իջեցում՝ պայմանավորված ամերիկյան տնտեսության աճի տեմպի կրճատման սպասումներով և Հունաստանին օգնություն տրամադրելու հարցի անորոշությամբ: Արդյունքում, վերջին մեկ շաբաթվա կտրվածքով ոսկու գինը նվազել է 2,4%-ով և կազմել է 1502,15 ԱՄՆ դոլար/ունցիա: Ինչպես ընդգծում են FOREX CLUB-ի վերլուծաբանները` ոսկու գնի ձևավորման վրա լրացուցիչ ազդեցություն է թողել նաև ապրանքահումքային ապրանքների գների անկումը: Ըստ վերլուծաբանների` առաջիկա ժամանակահատվածում համաշխարհային շուկայում ոսկու գնի դինամիկան պայմանավորված կլինի  ԱՄՆ-ի և Եվրոգոտու մակրոտնտեսական ցուցանիշներով:

Ինչ վերաբերում է համաշխարհային շուկայում պղնձի գնի դինամիկային, ապա նշենք, որ անցյալ  շաբաթվա ընթացում ֆյուչերսների շուկայում պղնձի գինը կրճատվել է 0,25%-ով և կազմել 4,0870  ԱՄՆ դոլար/ֆունտ: Ըստ վերլուծաբանների` պղնձի գնի ձևավորման վրա իրենց անմիջական ազդեցությունն են թողել համաշխարհային տնտեսության աճի տեմպերի կրճատումը, ԱՄՆ դոլարի դիրքերի  ամրապնդումը, ինչպես նաև Լոնդոնյան մետաղների բորսայում կարմիր մետաղի պահուստների աճի ցուցանիշը: Գալիք շաբաթվա ընթացքում, ըստ FOREX CLUB-ի վերլուծաբանների, ֆյուչերսների շուկայում պղնձի գնանշումները կտատնվեն 3,93-4,20 ԱՄՆ դոլար/ֆունտի սահմաններում:  

Share