FOREX CLUB – ՈՍԿՈՒ ԳՆԵՐԸ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԿՄՆԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԴՐԱԿԱՆ

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում ոսկու գները նվազել են 0.44%-ով և կազմել 1337 դոլար` մեկ ունցիա ոսկու դիմաց:

 

Forex Club-ի վերլուծաբան Միաքայել Վերդյանի գնահատմամբ` ոսկու գների անկման հիմնական պատճառը համաշխարային ֆոնդային ինդեքսների աճն է: Վերլուծաբանը կանխատեսում է, որ ոսկու գները միջնաժամկետ հատվածում կմնան հաստատուն դրական:

Սպասվում է, որ այս շաբաթ ոսկու գինը պայմանավորված կլինի ԱՄՆ-ից և Եվրոպայից սպասվող տնտեսական նորություններից:

Վերլուծաբանի կարծիքով` ոսկու գինն այս շաբաթ ընթացքում կտատանվի 1295-1385 դոլարի միջակայքում:

Share