GOLDMAN SACHS – ՆԱՎԹԻ ԳՆԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ԵՎ ԿՍԱՀՄԱՆԵՆ ՆՈՐ ՌԵԿՈՐԴՆԵՐ

Ներկայումս համաշխարհային շուկայում նավթի գների անկումը ժամանակավոր երևույթ է, և մոտ ապագայում կրկին սպասվում է նավթի գների բարձրացում: Նման կարծիք են հայտնել ամերիկյան Goldman Sachs բանկի վերլուծաբաններն` ուսումնասիրելով և ամփոփելով համաշխարհային նավթային շուկայում գրանցված հիմնական միտումները` համաշխարհային տնտեսության աճի համատեքստում: Goldman Sachs բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2011 թվականի վերջին ամիսներին նավթի համաշխարհային գները կվերադառնան մի քանի շաբաթ առաջ գրանցված բարձր ցուցանիշներին և անգամ կգերազանցեն դրանք` հասնելով նոր ռեկորդային մակարդակի: Բանկի վերլուծաբանները սպասում են, որ հումքային շուկաներում նույնպես կգրանցվեն գների աճ:
Share