LME – ԿՈԲԼԱԼՏԻ ԵՎ ՄՈԼԻԲԴԵՆԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԱՃԵԼ ԵՆ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Լոնդոնի մետաղական LME բորսայում վաճառվել է 2,971 հազար տոննա կոբալտ: Ցուցանիշը շուրջ 6,8% -ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքը: Միևնույն ժամանակ, LME բորսայում մոլիբդենի վաճառքի ծավալներն աճել են 9,7%-ով և կազմել 1,494 հազար տոննա:

Ինչպես նշվում է LME բորսայի հրապարակած հայտարարության մեջ` հաշվետու ժամանակահատվածում այս մետաղների վաճառքի ծավալների աճը հիմնականում պայմանավորված է վերջիններիս նկատմամբ շուկայի մասնակիցների հետաքրքության աճով: Այժմ LME բորսայում գրանցված են կոբալտի 13 և մոլիբդենի 7 ապրանքանիշ:

Share