ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՀԻՆԳ ԱՆԳԱՄ

Ընթացիկ տարում հազվագյուտ մետաղների համաշխարհային գներն աճել են շուրջ հինգ անգամ: Ինչպես փաստում են վերլուծաբաններն` այս աճը նախ և առաջ պայմանավորված է Չինաստանի կառավարության կողմից իրականացված «ոլորտային» սահմանափակումներով: Նշենք, որ Չինաստանը հազվագյուտ մետաղների արդյունահանման որոլոտում գրավում է մենաշնորհային դիրքեր, և անցյալ տարի, իր դիրքն ամրապնդելու նպատակով, այս երկիրը սահմանափակումներ մտցրեց` հազվագյուտ մետաղների արտահանման ծավալները կրճատելու ուղղությամբ: Այս փոփոխություններն ամբողջական կիրառության մեջ մտան 2011 թվականի սկզբից: 

Նշենք, որ ընթացիկ տարում արդեն իսկ գրանցվել է հազվագյուտ մետաղների փոխադրումների ծավալի անկում` շուրջ 35 տոկոսով:

Այսօր Չինաստանին բաժին է ընկնում ամբողջ աշխարհում հազվագյուտ մետաղների արդյունահանման 95 տոկոսը:

Share