ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 42%-ՈՎ

2011 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` հաշվետու ամիսներին ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 73.4 մլն դոլար: Այս ցուցանիշը 2010 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 42.2%-ով: Նշենք, որ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանից արտահանվել էր 51.6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 11.8%-ով և կազմել 184.5 մլն դոլար:
Նշենք նաև, որ 2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալն աճել են 89.9%-ով:
Share