MAPLECROFT – ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ Է ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԻՍԿ

Բրիտանական Maplecroft խորհրդատվական ընկերությունը իրականացրել է հետազոտություն` աշխարհի տարբեր երկրներում առկա էներգետիկ ռեսուրսների սպառման ռիսկի բացահայտման ուղղությամբ, և ստացված արդյունքների հիման վրա հրապարակել վարկանիշային ցուցակ, որտեղ ընդգրկված են այն երկրները, որոնց համար բնութագրական է էներգետիկ ռեսուրսների մատակարարումների խափանումների հետ կապված ռիսկը: Ըստ Maplecroft-ի տվյալների` մոտակա ժամանակաշրջանում բնական հումքի պակաս կարող են ունենալ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, մինչդեռ Ռուսաստանն այս երկրների շարքում առանձնանում է առավել հաստատուն ցուցանիշներով:

Ըստ` Maplecroft-ի կազմած  Energy Security Index-ի (այն իր մեջ ներառում է աշխարհի 196  երկրների՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ ռիսկերը)` երկրներն ունեն հետևյալ դասավորությունը.

«Կարճաժամկետ» վարկանիշային շարքում զգայուն դիրքեր են զբաղեցնում Իտալիան (13-րդ), Ճապոնիան (73-րդ), Մեծ Բրիտանիան (90-րդ), Գերմանիան (104-րդ), Ֆրանսիան (107-րդ) և ԱՄՆ-ն (112-րդ): Առավել բարնպաստ դիրքերում է գտնվում Կանադան՝ զբաղցնելով 196-րդ հորիզոնականը:

Երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ դժվարությունների կարող է հանդիպել Չինաստանը. այս երկիրը ցուցակում զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը: Միևնույն ժամանակ, «Երկարաժամկետ» վարկանիշային շարքում ԱՄՆ-ն  զբաղեցնում է 160-րդ հորիզոնականը:

Նշենք, որ երկարաժամկետ հեռանկարում Մերձավոր Արևելքի տարածաշրջանը գտնվում է բարձր ռիսկային գոտում:

Ըստ Maplecroft-ի`  էներգիային այլընտրանքային աղբյուրները կարող են զգալիորեն փոխել ռեսուրսների մատակարարման խնդիրները` երկարաժամկետ հեռանկարում:

Share