ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ԱԼՅՈՒՄԻՆԻ ՀԱՄԱՇԽԱՀԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 3,2%-ՈՎ

Այս տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ալյումինի համաշխարհային արտադրության ծավալները կրճատվել են 3,2%-ով և կազմել 3 մլն 818 հազար տոննա:
Ալյումինի Միջազգային Ինստիտուտի(IAI) տվյալների համաձայն` տարածաշրջանային կտրվածքով ալյումինի արտադրության ծավալների առավել մեծ անկում գրանցվել է Արևմտյան Եվրոպայում, մինչդեռ Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում ալյումինի արտադրության ծավալներն աճել են:
Share