ՆԱՎԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ՄԵՆԱՇՆՈՐՀԸ»

Աշխարհում նավթի արդյունահանման ծավալները հաշվի առնելով՝ վերլուծաբանները կազմել են վարկանիշային աղյուսակ, ըստ որի` 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Ռուսաստանը, նավթի արդյունահանման ծավալներով, գտնվում է առաջին հորիզոնականում: Միջին հաշվով Ռուսաստնում օրական արդյունահանվում է 10.2 մլն բարել նավթ:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է գտնվում Սաուդյան Արաբիան, որտեղ նավթի օրական արդյունահանման ծավալները հասնում են 8.73 մլն բարելի: Նավթի արդյունահանմամբ առաջատար երկրների վարկանիշի երրորդ հորիզոնականում ԱՄՆ-ն` օրական 8.69 մլն բարել արդյունահանման ծավալով:

Միևնույն ժամանակ, նավթի արդյունահանման ծավալների աճի տեմպերով առաջատար է Իրաքը, որտեղ 2010 թվականի հետ համեմատած 2011 թվականին արդեն իսկ գրանցվել է նավթի արդյունահանման ծավալներն աճ` շուրջ 10.3%-ով: Արդյունահանման ծավալների աճով Իրաքին հաջորդում են Կոլումբիան (+8.7%) և Հնդկաստանը (+7.1%):

Share