OPEC-Ը ՊԱՀՊԱՆԵԼ Է ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԸ

Նավթ արտահանող երկրների կազմակերպության` OPEC-ի անդամ երկրները որոշեցին անփոփոխ թողնել նավթի արտահանման գործող քվոտաները: Վերջին անգամ քվոտաները փոփոխվել էին 2008թ.-ին: Հաջորդ հանդիպումը նախատեսված է 2011թ.-ի հունիսին:

Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը և իրավիճակը շուկայում` նավթի քվոտաները չեն փոփոխվի և չի աճի թողարկվող արտադրանքի ծավալները: Նման կարծիք է հայտնել Իրանի նավթային արդյունաբերության նախարարը: Իսկ Անգոլայի նրա գործընկերը գտնում է, որ նավթի գինը կմնա մոտ 90 դոլար մեկ բարելի համար:

Share