OPEC-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ ԵՆ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

OPEC-ի անդամ յոթ երկրներ, այդ թվում և Սաուդյան Արաբիան, վերջին ամիսներին զգալիորեն ավելացրել են նավթի արդյունահանման ծավալները: Այս մասին հայտնում է Միջազգային էներգետիկ գործակալությունը:

Փաստաթղթում նշվում է, որ Սաուդյան Արաբիան 2010թ.-ի նոյեմբերին օրական արդյունահանել է 8.5 միլիոն բարել նավթ, իսկ դեկտեմբերին` 8.6 միլիոն բարել:

Միաժամանակ, OPEC-ի անդամ մի շարք երկրներ` Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, ԱՄԷ և Իրաքը, ասիական շուկաներում մրցունակ լինելու համար իջեցրել են իրենց նավթի գները:

Share