OPEC-Ը 2%-ՈՎ ԿԱՎԵԼԱՑՆԻ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

OPEC-ի (Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն) անդամ 7 երկիր, ներառյալ Սաուդյան Արաբիան, կարող են 2011թ.-ին 2%-ով (1.8 միլիոն բարել օրական) ավելացնել նավթի արդյունահանման ծավալները: Նման որոշումը կապված է նավթի համաշխարհային պահանջարկի աճի հետ: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության նախարարը: Նա նշել է, որ «սև ոսկու» գները կմնան 2010թ.-ի մակարդակին: 

Ըստ վերլուծաբանների, նավթի պահանջարկի աճի հիմնական մասը բաժին է ընկնում ասիական երկրներին (Չինաստան և Հնդկաստան), Մերձավոր Արևելքին և Լատինական Ամերիկային:

Վերլուծաբանների կարծիքով, նավթի արդյունահանման քվոտաների ավելացման OPEC-ի որոշումը համաշխարհային շուկայում կնվազեցնի էներգակիրների գները:

Share