Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) անդամ երկրները 2011 թվականին կարող են պատմության մեջ առաջին անգամ "աշխատել" մեկ տրիլիոն դոլար, եթե նավթի տարեկան միջին գինը պահպանվի 100 դոլարից բարձր մակարդակում: Այս մասին գրում է The Financial Times-ը` հղում անելով Միջազգային էներգետիկ Գործակալությանը (ՄԷԳ): Հատկանշական է, որ այս գործակալության գլխավոր տնտեսագետ Ֆատիխա Բիրոլյան, գնահատելով նավթի համաշխարհային շուկայում ներկայումս ձևավորված միտումները և զարգացման հեռանկարները, նշել է, որ OPEC-ի անդամ երկրների կողմից արտահանվող նավթի ծավալը 2011 թվականին փոքր ինչ կզիջի 2008 թվականին գրանցված մակարդակը, երբ ասյս երկրների նավթային միոթյան շահույթը կազմել էր 990 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, սակայն, կանխատեսվում է, որ եթե ընթացիկ տարում նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց սահմանվի 100 դոլարից բարձր մակարդակում, ապա OPEC-ի շահույթը կարող է հասնել ռեկորդային ցուցանիշի` մեկ տրիլիոն դոլարի:
Նշենք, որ նավթի շուկայի ներկայիս զարգացումները շահավետ են մասնավորապես նաև Ռուսատսանի համար: Միջազգային էներգետիկ Գործակալությանը (ՄԷԳ) տնտեսագետի գնահատմամբ` Ռուսաստանը նույնպես էականորեն կշահի նավթի գների աճից. եթե 2011 թվականին նավթի միջին գինը մեկ բարելի դիմաց պահպանվի 100 դոլարի մակարդակում, ապա Ռուսաստանի նավթագազային շահույթը կարող է աճել մինչև 350 մլրդ դոլար, ինչը համապատասխանում է երկրի ՀՆԱ-ի 21%-ին:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ երկրներում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակների հետևանքով նավթի համաշխարհային գները գրանցել են շարունակական աճ: