PWC – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԿՏԻՎԱՑՈՒՄ

Միջազգային հանքարդյունաբերության ոլորտի «Հայացք դեպի ապագա» (Forging ahead) ամենամյա զեկույցը, որը հրապարակում է PricewaterhouseCoopers (PwC) խորհրդատվական գործակալությունը, վկայում է, որ 2010 թվականի երկրորդ եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում գրանվել է գործարար ակտիվության աճ: Այսպես, PwC-ն ուսումնասիրել է միազգային հանքարդյունաբերության ոլորտում ընկերությունների համագործակցության և միաձուլումների միտումները և եկել այն եզրակացութան, որ հանքարդյունաբերության ոլորտում գործող փոքր և միջին ընկերություններն այս տարվա ընթացքում գերադասել են միավորվել և ձևավորել առավել խոշոր ընկերակցություններ: Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում միջազգային հանքարդյունաբերության ոլորտում արդեն իսկ կնքվել են 5 գերխոշոր միաձուլման գործարքներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է ամբողջ 2009 թվականի ընթացքում կնքված նմանատիպ գործարքների համապատասխան ցուցանիշը:
Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում միայն հանքարդյունաբերության ոլորտում կնքված միաձուլման և միավորման գործարքների ընդհանուր արժեքը շուրջ 2%-ով գերազանցում է տնտեսության մնացյալ ոլորտներում կնքված նմանատիպ գործարքների համախառն ծավալը:
Share