2010Թ.-ԻՆ ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 90%-ՈՎ

2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` հաշվետու տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 276,5 մլն դոլար:  Այս ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 89.9%-ով:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Հայաստանից արտահանվել էր 145.6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:
Ներկայացված տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 25.6%-ով և կազմել 679.2 մլն դոլար:
Share