ՀՀ-ԻՑ ՀԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 2 ԱՆԳԱՄ

2010 թվականի առաջին ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալի զգալի աճ:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ից հանքահումքային արտադրանքի արտահանման համախառն ծավալը կազմել է 158.9 մլն դոլար: Այս ցուցանիշը 2009 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 2 անգամ: Նշենք, որ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել էր 77.7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ հանքահումքային արտադրանք:
Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում Հայաստան հանքահումքային արտադրանքի ներմուծման ծավալներն աճել են 33.8%-ով և կազմել 415.5 մլն դոլար:
Share