ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 0.4%-ՈՎ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն`  2011թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության ծավալները 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 0.4%-ով և կազմել 47 973 տոննա: Այս նույն ժամանակահատվածում կոնվերտորային պղնձի արտադրության ծավալներն աճել են 29%-ով և կազմել 3 714 տոննա:

Share