ՀՈՒՆՎԱՐ-ՕԳՈՍՏՈՍԻՆ ՀՀ-ՈՒՄ ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 31,4%-ՈՎ

Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով ՀՀ-ում հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման համախառն ծավալը կազմել է 92,6 մլրդ դրամ` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճելով շուրջ 31,4%-ով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից`  ՀՀ ամբողջ արդյունաբերության համախառն ծավալը հաշվետու այս նույն ժամանակահատվածում աճել է 11,5%-ով և կազմել 520,4 մլրդ դրամ:
Նշենք նաև, որ միայն մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալներն աճել են 32,1%-ով` կազմելով 88,8 մլրդ դրամ:
Share