2010Թ.-ԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 24,7%-ՈՎ

2010 թվականի արդյունքներով ՀՀ-ում հանքագործական արդյունաբերության և բացհանքերի շահագործման այլ ճյուղերում արտադրանքի թողարկման համախառն ծավալը կազմել է 145537.1 մլն դրամ` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճելով շուրջ 24.3%-ով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից`  ՀՀ ամբողջ արդյունաբերության համախառն ծավալը հաշվետու ժամանակահատվածում աճել է 9.7%-ով և կազմել 824292.2 մլն դրամ:

Նշենք նաև, որ միայն մետաղական հանքաքարի արդյունահանման տարեկան ծավալներն աճել են 24,7%-ով` կազմելով 140446.2 մլն դրամ, իսկ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում արտադրանքի թողարկման ծավալները կազմել են 5090.9 մլն դրամ` տարեկան կտրվածքով աճելով 14.7%-ով: Միևնույն ժամանակ, այս ոլորտներում արտադրանքի իրացման ծավալներն, ընթացիկ գներով, կազմել են համապատասխանաբար 130491.2 մլն դրամ և 5074.9 մլն դրամ:

Share