RIO TINTO-ԿՆԵՐԴՆԻ 385 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ «ՍԵՎԵՐԱԼՄԱԶ»-ՈՒՄ

«ԱԿ ԱԼՌՈՍԱ»-ի բաժնետերերի խորհուրդը դեկտեմբերի 28-ին կքննարկի Rio Tinto-ի հետ կնքվելիք գործարքը, որի համաձայն «Սեվերալմազի» բաժնետոմսերի գրեթե կեսը (50%-ը հանած մեկ բաժնետոմս) 250 միլիոն դոլարով կվաճառվի Rio Tinto Group-ին: Rio Tinto Group-ը պարտավորվում է նաև իրականացնել 135 միլիոն դոլարի ներդրում Արխանգելսկի շրջանի Լոմոնոսով հանքավայրում` 2015թ.-ին տարեկան 2 միլիոն կարատ նախատեսված հզորությանը հասնելու համար:

«ԱԿ ԱԼՌՈՍԱ»-ը հանդիսանում է ալմաստ արդյունահանող աշխարհի խոշոր ընկերություններից մեկը: Կազմակերպությունը 2009թ.-ին արդյունահանել է 2 միլիարդ դոլարի ալմաստ և վաճառել  2.2 միլիարդ դոլարի ալմաստ ու ադամանդ: Ներկա պահին ընկերության բաժնետոմսերի 50.9%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, 32%` Յակուտիայի հանրապետությանը, իսկ մնացածը այլ բաժնետերերի: 

Rio Tinto-ն իր գործնեությունը իրականացնում է աշխարհի շուրջ 20 երկրներում: Կոնցեռնը իրականացնում է երկաթի հանքաքարի, պղնձի, ածուխի, ուրանի, այլումինի, ալմաստի և ոսկու արդյունահանում:

Share