ՊՈՂՊԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16.2%-ՈՎ

World Steel Association (Worldsteel)-ի տվյալների համաձայն, աշխարհի 66 երկրներում պողպատի արտադրությունն այս տարվա նոյեմբերին աճել է 5.1%-ով և կազմել 114.1 միլիոն տոննա: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա առաջին 11 ամիսների ընթացքում պողպատի համաշխարհային արտադրությունն աճել է 16.2%-ով և կազմել 1.28 միլիարդ տոննա, որը 4.6%-ով ավել է 2008թ.-ի ցուցանիշից:

Հատկանշական է, որ այս տարի ԵՄ-ում և Հյուսիսային Ամերիկայում պողպատի արտադրության ծավալները  2008թ.-ի համեմատության նվազել են 14.1%-ով, իսկ Ասիայում այս նույն ցուցանիշն աճել է 16.4%-ով:

Share