ՊՈՂՊԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 2,4%-ՈՎ

Պողպատի արտադրությամբ աշխարհի առաջատար 66 երկրներում ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա արդյունքներով նախորդ տարվա համեմատությամբ, Պողպատի Համաշխարհային Ասոցիացիայի (Worldsteel) տվյալների համաձայն, պողպատի արտադրության ծավալներն աճել են 2,4%-ով: Հաշվետու ամսում այս երկրներում արտադրվել է 117,56 մլն տոննա պողպատ: 2008 թվականի համապատասխան ամսվա համեմատությամբ, երբ ճգնաժամի ազդեցությունը ճյուղի վրա արդեն իսկ զգալի էր, պողպատի արտադրության ծավալներն աճել են 18,5%-ով: Նշենք նաև, որ այս տարվա առաջին 10 ամիսների արդյունքներով  ամբողջ աշխարհում արտադրվել է 1,165 մլն տոննա պողպատ, որը շուրջ 17,5%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Նշենք, որ Պողպատի Համաշխարհային Ասոցիացիան իր ուսումնասիրություններում դիտարկում է այն երկրների ցուցանիշները, որտեղ արտադրվում է պողպատի համաշխարհային արտադրության ծավալների 98%-ը:

Share