ТНК-BP ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ռուս-բրիտանական ТНК-BP International նավթային ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերւթյան հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար:

Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել էր 5.3 մլրդ դոլար: Այսպիսով, այս մեկ տարվա ընթացքում ընկերությունն ապահովել է զուտ շահույթի 7.3% անկում:

Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու 12 ամիսների արդյւնքներով ТНК-BP ընկերության հասույթը կրճատվել է 32,7%-ով` կազմելով 34.753 մլրդ դոլար:

Նշենք, որ ընթացիկ տարվա համար ընկերությունը կանխատեսում է վաճառքի ծավալների աճ, հետևաբար և նախատեսում է նավթի արդյունահանման ծավալների ավելացում:

Share