FOREX CLUB – ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ ՑԻՆԿԸ «ԿԳՏՆՎԻ» ՃՆՇՄԱՆ ՏԱԿ

2011 թվականի ապրիլ ամսվա արդյունքներով ցինկի համաշխարհային սպառման ծավալները նվազել են  4,3%-ով և կազմել 1020,9 հազար տոննա: Այս նույն ժամանակահատվածում ցինկի արտադրության ծավալները կրճատվել են 1,9%-ով և կազմել 1071,7 հազար տոննա: Արդյունքում, ապրիլին ցինկի ավելցուկն աճել է 97,3%-ով և կազմել 50,7 հազար տոննա:

Forex Club-ի վերլուծաբանների գնահատմամբ` հաշվետու այս մեկ ամսվա կտրվածքով համաշխարհային շուկայում ցինկի սպառման ծավալների անկումը նախ և առաջ պայմանավորված է եղել ԱՄՆ-ում և Ճապոնիայում այս մետաղի պահանջարկի նվազմամբ` համապատասխանաբար 5,4%-ով և 7%-ով: Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանների, ցինկի սպառման ծավալների անկման վրա իր ադեցությունն է թողել նաև Չինաստանում և Հնդկաստանում այս մետաղի արտադրության ծավալների կրճատումը: Նման զարգացումները, վերլուծաբանների կարծիքով, բացասական նշանակություն կարող է ունենալ ցինկի համար` կարճաժամկետ հատվածում:

Ինչպես փաստում են Forex Club-ի վերլուծաբանները` ներկայումս ցինկի սպառման ծավալների վրա բացասաբար է անդրադառնում նաև մետաղի գնի փոփոխությունները՝ պայմանավորված ամերիկյան և չինական տնտեսությունների աճի դանղեցմամբ: Ցինիկի գնի վրա լրացուցիչ ազդեցություն է ունենում նաև վերջին երկու ամիսների ընթացքում  Լոնդոնի մետաղական բորսայում ցինկի պաշարների աճը, որն էլ ավելացնում է մետաղի իրական ավելցուկը:

Ըստ Forex Club-ի վերլուծաբանների` կարճաժամկետ հեռանկարում ցինկի մեկ տոննայի գնանշումը կգտնվի  2120-2400 ԱՄՆ դոլարի սամնաններում:
Share