ՑԻՆԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՋԵՑՆՈՒՄ Է ՄԵՏԱՂԻ ԳԻՆԸ

Ցինկի արտադրությամբ Հնդկաստանի ամենախոշոր ընկերությունն իջեցնում է ցինկի, ինչպես նաև կապարի գինը: Ինչպես նշվում է Hindustan Zinc Ltd.  ընկերության տարածած հաղորդագրության մեջ, մեկ տոննայի դիմաց ցինկի գինը կնվազի 3,6%-ով և կկազմի 2523 դոլար, իսկ կապարի գինը մեկ տոննայի դիմաց կնվազի շուրջ 3%-ով և կկազմի 2677 դոլար:

Նշենք, որ  Hindustan Zinc ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Vedanta Resources Plc  ընկերությանը, որի գործունեությունը վերահսկում է հնդիկ միլիարդատեր Անիլա Ագարավի ընտանիքը: Ընկերության բաժնետոմսերի մի մասն էլ պատկանում է Հնդկաստանի կառավարությանը:

Share