Բաժին. Բլոգ

ԱՇԽԱՏԱՆՔ «ԲԻԶՆԵՍ 24»-ՈՒՄ

«ԲԻզնես 24»-ը հայտարարում է մրցույթ`  ֆինանսատնտեսական ոլորտի լրագրողների հաստիքների համար:

Պահանջվող կրթություն`  տնտեսագիտական կամ հարակից բարձրագույն կրթություն:

Լեզուները` հայերենի գերազանց իմացություն, ռուսերենին և անգլերենին տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն:

Համակարգչային գիտելիքներ` համակարգչի և ինտերնետի սահուն տիրապետում, արագագործություն:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մինչև նոյեմբերի 1-ն իրենց ինքնակենսագրականն ուղարկել jobs@b24.am էլ. փոստի հասցեին: Նախընտրելի է նաև ստանալ դիմողի կողմից հեղինակած որոշ նյութեր (հոդվածներ, վերլուծականներ, թարգմանություններ և այլն):

Շնորհակալություն:

Share