Բաժին. Բլոգ

1288Թ.-ԻՆ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ՄԵՐ ՕՐԵՐ ՀԱՍԱԾ ԱՄԵՆԱՀԻՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

1288թ.-ին հիմնադրվել է մինչ մեր օրերը հասած աշխարհի ամենահին բաժնետիրական ընկերությունը` «Ստորա Կոպաբերգ»-ը (Stora Koppaberg): Շվեդերեն նշանակում է «Պղնձի մեծ լեռ»: Ընկերությունը զբաղվել է Շվեդիայի Ֆալուն քաղաքի մոտ տեղակայված պղնձի հանքի արդյունահանմամբ: 1992թ.-ից հանքը այլևս չի շահագործվում: 1998թ.-ից ընկերությունը միացել է ֆիննական փայտամշակման «Էնսո-Գուտցեյտ Օյջ» ընկերության հետ և սկսել է անվանվել «Ստորա Էնսո Օյջ»: 2002թ.-ից Ֆալունի հանքը ընդգրվել է UNESCO-ի մարդկության ժառանգության ցուցակ: Այժմ գործում է որպես թանգարան բաց երկնքի տակ:

Share