Բաժին. Բլոգ

1472-ԻՆ ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԳՈՐԾՈՂ ԱՄԵՆԱՀԻՆ ԲԱՆԿԸ` MONTE DEI PASCHI DI SIENA

1472թ.-ին, Սիենայի հանրապետությունում (այժմ քաղաք և շրջան Իտալիայի Տոսկանա մարզում) հիմնադրվել է աշխարհի ներկայումս գործող ամենահին բանկը` Monte Dei Paschi di Siena: Այժմ բանկն տարբեր երկրներում ունի մոտ 2000 բաժանմունք: Բանկի աշխատակիցների քանակը 32 000 է, ակտիվները` մոտ 225 միլիարդ եվրո: Իտալիայում բանկի հաճախորդների քանակը 4.5 միլիոն է: Իտալիայի առաջատար բանկերից մեկն է:

Բանկի բաժնետոմսերի կեսից ավելին պատկանում են Fondazione Monte dei Paschi di Siena հիմնադրամին: Հիմնադրամը պատկանում է Սիենա քաղաքի բնակիչներին: Այն կառավարվում է Սիենա քաղաքի բնակիչներից ընտրված խորհրդի կողմից: Ըստ էության բանկը սեփականատեր չունի: Սիենա քաղաքի բնակիչներ հասկացությունը ոչ թե իրավական, այլ պատմական-ավանդական է: Նման երևույթ հնարավոր է միայն հարյուրամյակների անխախտ ավանդույթների առկայության դեպքում: Բանկի շահույթի հիմնական մասն ուղղվում է Սիենա քաղաքի և շրջանի կարիքների հոգածությանն ու զարգացմանը:

Share