Բլոգ | 11:18 09/09/19

Կոնտենտ մենեջերի թափուր աշխատատեղ՝ «Բիզնես 24»-ում

Բիզնես 24 լրատվական գործակալությունում առկա է Կոնտենտ մենեջերի թափուր հաստիք:

Հիմնական գործառույթներ.

- Լրատվական կայքում հրապարակումների իրականացում

- Լրահոսի կազմակերպում

- Հրապարակումների իրականացում սոցիալական ցանցերում

- Թարգմանություններ և այլ լրատվական նյութերի ստեղծում։

Պահանջներ.

- Կրթություն` տնտեսագիտական կամ հարակից բարձրագույն կրթություն:

- Համակարգչային գիտելիքներ` համակարգչի և ինտերնետի սահուն տիրապետում, արագագործություն:

- Լեզուներ` հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն:

Ցանկացողները կարող են մինչև սեպտեմբերի 25-ն իրենց ինքնակենսագրականն (CV) ուղարկել jobs@b24.am էլ. փոստի հասցեին: Նախընտրելի է նաև ստանալ դիմողի կողմից հեղինակած որոշ նյութեր (հոդվածներ, վերլուծականներ, թարգմանություններ և այլն):

Շնորհակալություն:

Facebook Linkedin Twitter Google+